• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է «Եվրոջասթ» գործակալության նախագահին

25 մարտի, 2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության նախագահ Լադիսլավ Համրանին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայում կատարվող և անդրսահմանային տարատեսակ հանցագործությունների հետևանքով ծագող սպառնալիքների, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ պահանջվող աշխատանքների, մինչդատական վարույթի արդյունավետ իրականացման, ինչպես նաև համանման այլ հարցերի շուրջ:
Արգիշտի Քյարամյանը «Եվրոջասթ»-ի ղեկավարին մանրամասներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, անդրադարձ է կատարել պետական քաղաքականության արդյունքում կառույցի գործունեության կատարելագործմանն ուղղված քայլերի և նախաձեռնությունների տրամաբանությանը՝ այդ ասպարեզում կարևորելով միջազգային կառույցների հետ աշխատանքի անհրաժեշտությունը:
Լադիսլավ Համրանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ներկայացրել է «Եվրոջասթ»-ի գործառույթների շրջանակներում տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ փոխգործակցության և ցուցաբերվող մասնագիտական աջակցության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան մարմինների հետ ունեցած գործընկերային հարաբերությունների հիմնական դրսևորումները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ու «Եվրոջասթ» գործակալության նախագահ Լ.Համրանը քննարկել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են կառույցների միջև հետագա շփումների ու համատեղ գործընթացների կազմակերպման ձևաչափերի շուրջ: 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: